ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Բա չիմացա՞ք… («Ճանաչենք հայ մեծերին» շարքից)

Բա չիմացա՞ք…  («Ճանաչենք հայ մեծերին» շարքից)
10.10.2023 | 19:24

Պարզվում է… մենք նախագահ ունենք:

Դա էլ պարզվեց այսօր, երբ Վահագն Խաչատուրյան անձը, որը կամա թե ակամա ՀՀ նախագահն է, Աֆղանստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով իր խորին ցավակցությունն հայտնեց աֆղան ժողովրդին:

Ավելին, հենց այս պահին էլ վերջինս խորապես մտահոգված է իսրայելա-պաղեստինյան հակամարտությամբ:

Հայաստանի նախագահ, ով Արցախում 9-ամսյա բլոկադայի ողջ ընթացքում, պատերազմի ժամանակ ու էթնիկ զտման օրերին գոնե մտահոգության գեթ մի ծպտուն չհանեց…

Չնայած դրա բացատրությունն էլ կա.

այդ ամիսներին նա ֆեյսբուք չէր մտել, որ մամուլից գոնե տեղեկանար, թե ինչ է առհասարակ կատարվում Հայաստանի շուրջ:

Իսկ աշխարհում տեղի ունեցող դեպքերի մասին տեղեկացնողներ կան, նրա արձագանքն էլ չի ուշանում:

Ինչևէ, ով չի ճանաչում, ճանաչեք:

Մի տեղ տեսնեք՝ գոնե դեմքով իմանաք, որ մեր երկրի նախագահն է:

Մի համեստ անձնավորություն է:

Խոնարհաբար նստում է Բաղրամյան 26-ում:

Հա՛յ ժողովուրդ, մեզ հասնում է նման իշխանություններ, մանավանդ՝ նման նախագահ:

ՈՒր է պետություն ու պետականություն, որ մի հատ էլ նախագահ լինի…

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3485

Մեկնաբանություններ